top of page

Պապիկյանը վաղ առավոտյան չհայտարարված այց է կատարել զորամաս

51 minutes ago
1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան չհայտարարված այց է կատարել ՊՆ զորամասերից մեկը, որտեղ, նրա խոսքով, ընդամենը մի քանի օր առաջ  կրկին  այց էր իրականացրել։





Պապիկյանը հետևել է զինծառայողների վերկացին և առավոտյան մարմնամարզությանը։






Նախարարն այցի մասին հայտնել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութով։ Կադրերում երևում է, որ  նախարարին դիմավորել են սպորտային համազգեստով, ապա մասնակցել  ֆիզիկական պատրաստությանը։





Պապիկյանը վերջին շրջանում պարբերաբար այցելում է ՊՆ զորամասեր՝ տեղում հետևելով զինծառայողների առօրյային, պատրաստության ընթացքին և ծառայության պայմաններին։

bottom of page