top of page

Մեր երկրի հետ թշնամանք տածողները՝ կպարտվեն. զգուշացում Էրդողանից

  • 42 minutes ago
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց երկրի հետ բարեկամություն անողները կշահեն, իսկ թշնամանք տածողները՝ կպարտվեն:


Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իրենք որևէ մեկի հանդեպ կատեգորիկ թշնամանք չեն տածում: Ընդհակառակը, նպատակն է շարունակել ընթացքը որպես ինքնիշխան, կայուն ու բարգավաճ պետություն այն բարդ աշխարհագրական տարածքում, որտեղ գտնվում են: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ իրենք երբեք թույլ չեն տա արգելափակել այդ ճանապարհը: Նրանք, ում անհանգստացնում են երկրի հզորացումն ու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, չեն կարողանա ստիպել շեղվել ընտրած ուղուց: Էրդողանը վստահեցրել է, որ պատմության ընթացքը փոխել որևէ մեկին չի հաջողվի. «Թուրքիան կսեղմի իր բարեկամների ձեռքը, կգրկի իր ազգականներին և կվերամիավորվի իր եղբայրների հետ», — հավելել է նա:

1/3603
bottom of page