top of page

Ֆինլանդիայի նախագահ Եվրոպային կոչ է արել վերսկսել Մոսկվայի հետ բանակցությունները

  • 3 hours ago
  • 1 min read

Եվրոպական պետությունները պետք է վերսկսեն բանակցությունները Մոսկվայի հետ, Bild-ին տված հարցազրույցում նշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Ֆինլանդիայի ղեկավարի համոզմամբ՝ Եվրոպայից ինչ-որ մեկը…

Եվրոպական պետությունները պետք է վերսկսեն բանակցությունները Մոսկվայի հետ, Bild-ին տված հարցազրույցում նշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։


Ֆինլանդիայի ղեկավարի համոզմամբ՝ Եվրոպայից ինչ-որ մեկը պետք է վերականգնի երկխոսությունը Ռուսաստանի հետ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, քանի որ քաղաքական մակարդակով շփումներն անհրաժեշտ են։


Քաղաքական գործիչը դրական է գնահատել ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի այցը Մոսկվա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության տարբեր ձևաչափերի պահպանումը կարևոր է։


Ստուբը նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների բացակայության դեպքում Եվրոպան կարող է ընթացիկ իրադարձությունները աղավաղված ընկալել։


Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ երկխոսությունից հրաժարվել է հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Մոսկվան։

1/3587
bottom of page