top of page

«Որոնողական աշխատանքներն իրականացվում են գետի ամբողջ հունով»․ ՓԾ մայոր

  • Jun 16
  • 1 min read

«Որոնողափրկարարական աշխատանքները ուշ գիշերը դադարացվել էին, առավոտ շուտ նորից վերսկսվել են»,- «Մեդիահաբ»-ի հետ եթերում հայտնել է Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ մայոր Պողոսյանը։ «Այս պահին այդ աշխատանքներն իրականացվում են գետի ամբողջ հունով, դեռ տվյալներ չկան։ Աշխատում են նաև ջրափրկարարները»,- նշել է պաշտոնյան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Փամբակ գետում շարունակվում են գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքները։

1/3469
bottom of page