top of page

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույցը. ՌԴ կառավարություն

  • 1 day ago
  • 1 min read



Հայկական նախաձեռնությամբ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։

1/3472
bottom of page