top of page

WhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման

  • 1 hour ago
  • 1 min read

WhatsApp հավելվածից շուտով հնարավոր կլինի օգտվել առանց պարտադիր հեռախոսահամար նշելու, քանի որ մեկնարկել է պրոֆիլի համար օգտատիրոջ անվան ամրագրման ծանուցումների տարածումը։


Ամերիկյան Մետա ընկերությունը հունիսի 29-ից, սկսել է օգտատերերի եզակի անունների գրանցման և ամրագրման գործընթացը, որի արդյունքում մինչև 2026 թվականի վերջը հավելվածի օգտատերերը կկարողանան շփվել միմյանց հետ՝ առանց բջջային հեռախոսահամարով կիսվելու։ Այս փոփոխության նպատակն է բարձրացնել գաղտնիության մակարդակը, հատկապես նոր խմբերում, չատերում կամ անհայտ կոնտակտներից հաղորդագրություններ ստանալիս։


Աշխարհում WhatsApp-ի ավելի քան երեք միլիարդ օգտատերերին հավելվածն ինքը հերթով յուրաքանչյուրին ծանուցում կուղարկի, և չատերի ինտերֆեյսում կհայտնվի պաշտոնական պատուհան, որտեղ կխնդրեն ամրագրել «@» խորհրդանիշով սկսվող ցանկալի անունը։ Օգտատերերի հսկայական քանակի պատճառով տարածված անուններն անհասանելի լինելու դեպքում մարդիկ ստիպված կլինեն ավելացնել թվեր կամ հատուկ նշաններ։ Անվտանգության մակարդակը բարձրացնելու և անծանոթներից անցանկալի հաղորդագրությունները կանխելու համար հնարավոր կլինի օգտատիրոջ անվանը կցել նաև քառանիշ պաշտպանիչ կոդ, որը կպահանջվի առաջին շփման ժամանակ։


Թեև ըստ երկրների գործարկման մանրամասն ժամանակացույցը դեռ չի հայտարարվել, բովանդակություն ստեղծողները, փոքր բիզնեսը և կազմակերպությունները կկարողանան հարցում ներկայացնել նույն այն օգտատիրոջ անվան գրանցման համար, որն օգտագործում են Մետա խմբի այլ հարթակներում՝ Ֆեյսբուքոււմ և Ինստագրամում։

1/3468
bottom of page