«Չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը՝ ի վնաս է»․ Էլ ի՞նչ են ուզում եկեղեցում «շառի» մեջ հայտնված տղայից․ Մելիքյան
- 2 hours ago
- 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր տեղեկություններ է հայտնել Դավիթի գործից։
«Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը, ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը, որ հասկանամ, թե էլ ի՞նչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից», - գրել է նա։




















