Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը չի հրապարակել
- Feb 23
- 1 min read

Վերաքննիչ քրեական դատարանը քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի պատասխանն այդպես էլ չի հայտնել։
Փաստաբան Արսեն Բաբայանն է տեղեկացրել այդ մասին՝ գրելով.
«Վերաքննիչ քրեական դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ իմ բողոքի առնչությամբ պատասխանը մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չհայտնեցին։
Հուսամ՝ առավոտյան տեղեկություն կստանամ»։
Հիշեցնենք՝ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է կայացվեր այսօր՝ փետրվարի 23-ին:




















