top of page

Ադրբեջանը պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ. ՀՀ իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու. Առաքելյան

Mar 10, 2024
1 min read

Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ։



Բնական է Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու։ Չնայած, պարզ է շուտով ինչ են պատասխանելու և անելու։



Ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում միջազգային հանրության և Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել օրինակ հետևյալ փաստի վրա։



«Հայաստանի կողմից 1992թ. օկուպացված» Կըզըլ Հաջիլի գյուղում, համաձայն Ադրբեջանի վերջին մարդահամարի, ապրում է 266 ադրբեջանցի»։

1/3635
bottom of page