top of page

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ

  • Feb 10
  • 1 min read


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք.

  • 5 տրանսպորտային միջոց.

  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

  • 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

  • 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

1/3235
bottom of page