top of page

Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում. Քաղաքապետարան

Jan 2
1 min read



Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ:

1/3683
bottom of page