top of page

Ռուսաստանը Շվեյցարիային չի դիտարկում որպես չեզոք կողմ. ՌԴ ԱԳՆ

Jun 19, 2024
1 min read

Ռուսաստանի և Շվեյցարիայի միջև շփումներ չեն եղել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի թեմայով, և չէր էլ կարող լինել։ 

Մոսկվան երկար ժամանակ Բեռնը չի դիտարկել որպես չեզոք կողմ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Զախարովա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Շվեյցարիան կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Ուկրաինայի հարցով խորհրդաժողովից հետո։ Նրա խոսքով՝ երկրները կանոնավոր շփումներ ունեն։

1/3635
bottom of page