top of page

Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին

Jun 13, 2024
1 min read

Հայաստանում կատավող ամեն բան Ռուսաստանի համար հետաքրքիր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը:

«Հետաքրքրությունն այս պարագայում արտաքին դիտորդի կարգավիճակից է: ՌԴ-ի համար ոչ այնքան դրական ՀՀ իշխանության պարագայում անգամ այնպես չէ, որ հիմա «մեր» ուժերը բողոքի ձայն են բարձրացրել «ոչ մեր» ուժերի դեմ: Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ այժմյան ՌԴ նախագահի դիրքորոշումն է՝ չխառնվել նախկին ԽՍՀՄ երկրների ներքին գործերին և աշխատել գործող իշխանությունների հետ այդ երկրներում:

«Եթե թուրքական կողմի հայտարարությանը հաջորդեն նախապատրաստական աշխատանքներ, Ռուսաստանը պասիվ դիրքորոշում չի ունենա:

Ռուսաստանի համար Հայաստանի ինքնիշխանությունն արժեք ունի»,- ընգծեց Դմիտրի Տրենինը:

 
 
1/3635
bottom of page