top of page

Դավիթ Ղազինյանի հորը ծանուցել են` սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի. «Ժողովուրդ»

  • 1 day ago
  • 1 min read

Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Թերթի աղբյուրների համաձայն հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։


Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը, մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Նա հունիսի 18-ին կալանավորվել էր, և այդ գործը շարունակում է մնալ քաղաքական ու հանրային քննարկումների կենտրոնում։

1/3532
bottom of page