top of page

Ես որոշել եմ 2027թ. ռազմակшն բյուջեն 1 տրիլիոն դոլարից դարձնել 1.5 տրիլիոն՝ մեր «երազած բանшկին» հասնելու համար. ԱՄՆ նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 8
  • 1 min read

Սենատորների, կոնգրեսականների, քարտուղարների և քաղաքական այլ գործիչների հետ երկար և բարդ բանակցություններից հետո ես որոշել եմ ի շահ երկրի, հատկապես այս շատ անհանգիստ և վտանգավոր ժամանակներում մեր 2027 թվականի ռազմական բյուջեն 1 տրիլիոն դոլարից դարձնել 1.5 տրիլիոն դոլար, Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Սա թույլ կտա հասնել մեր «երազած բանակին», որին մենք վաղուց իրավունք ունենք և, ամենակարևորը, կապահովի մեր անվտանգությունն՝ անկախ թշնամուց: Եթե չլինեին այլ երկրներից վերցրած մաքսատուրքերի հսկայական գումարները, որոնք անցյալում թալանել են Միացյալ Նահանգները, ես կթողնեի 1 տրիլիոն դոլար: Բայց մաքսատուրքերի և դրանց բերած հսկայական եկամտի շնորհիվ մենք կարողանում ենք հեշտությամբ այն դարձնել 1.5 տրիլիոն դոլար՝ միաժամանակ ստեղծելով աննախադեպ ռազմական ուժ», - նշել է Թրամփը:

1/3117
bottom of page