Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. Փաշինյան
- Lilit

- Jul 20
- 1 min read

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալներն ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում», - նշել է նա:Ավելի վաղ նա գրել էր, որ «Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-Խմբ.) մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս, հրավիրում է իրենից ազատել Վեհարանը. մենք դա կանենք միասին, պատրա’ստ եղեք»:
««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետև «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։
Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և որևէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։
Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռևս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։
Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։
Մենք դա կանենք միասին։ Պատրա՛ստ եղեք։
Վեհարանը վեհի’», - գրել էր Փաշինյանը:




















