Քլոե Քարդաշյանը 9 տարվա մեջ առաջին անգամ վերամիավորվել է նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի հետ՝ պատմելով նրան «չսիրել» սովորելու «տրավմայի» մասին
- Lilit

- Feb 6
- 1 min read

«Քարդաշյանների» 6-րդ սեզոնի պրեմիերայի թողարկման մեջ, որը նախատեսված է փետրվարի 6-ի կեսգիշերին, 40-ամյա Քլոե Քարդաշյանն 9 տարվա մեջ առաջին անգամ կվերամիավորվի նախկին ամուսնու հետ՝ նպատատակ ունենալով վերջնականապես փակել իր կյանքի այն «գլուխը», որը նա անցկացրել է նրա հետ, գրում է People-ը։
Նա հանդիպումը կազմակերպել էր իր լավագույն ընկերուհու՝ Մալիկա Հաքքի տանը եւ այդ մասին չէր ասել իր քույրերին ու մայրիկին՝ Քրիս Ջեներին՝ պնդելով, որ 69-ամյա Քրիսը «կարտասվեր», եթե իմանար իրենց հանդիպման մասին:

Քլոեն, խոսելով իր նախկին ամուսնու մասին, ում հետ ամուսնացած է եղել 2009-ից 2016 թվականներին, ասել է. «Լամարը եղել է եւ, անշուշտ, մնում է այն մեկը, ում ես համարում էի իմ կյանքի սերը: Ես ամուսնացա, երբ 24 տարեկան էի, եւ թեեւ ես ու նա ամուսնացանք միմյանց հանդիպելուց 30 օր հետո, ես նրան սիրեցի ամբողջ սրտով ու հոգով: Ես շատ լուրջ էի վերաբերվում իմ երդմանը եւ մոտ յոթ տարի ամուսնացած էի, բայց ավելի մեծ բաներ կային, որոնք հնարավոր չէին շտկել այդ ամուսնության մեջ»,-ասում է նա՝ բացահայտելով, որ «վերջին անգամ» նա տեսել էր 45-ամյա Լամարին 2016 թվականին։
«Ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում էի Լամարի հանդեպ: Դա ինձ թվում էր իմ կյանքի ամենայուրահատուկ, կախարդական ժամանակաշրջանը, ամենամաքուր սերը, որ երբեւէ ունեցել եմ: Եվ չնայած այնքան մութ բան կար այդ ամուսնության մեջ, դա ամենապայծառ ժամանակն էր»,-շարունակել է նա:
Այժմ երկու երեխաների մայրը պատրաստ է «ավարտել այդ գլուխը»: «Ինը տարի է, ինչ ես չեմ շփվել Լամարի հետ, եւ ես պարզապես կարծում եմ, որ ժամանակն է ազատվել այդ զգացողությունից»,-հավելել է նա:




















