top of page

Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է

Jan 10, 2025
1 min read


ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել:

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա Սուսան Մ.-ն, տեղում մահացել է:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ևս մեկ ուղևոր ստացել է բուժօգնություն։

Կատարվում է նախաքննություն։


1/3635
bottom of page