top of page

Գեղանիստ գյուղում տուն է այրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 23։20-ին։ Մասամբ այրվել է տնակը (մոտ 25 քմ):

1/3124
bottom of page