Coca-Cola-ի միլիոնավոր շշեր շտապ հանվում են վաճառքից. ինչո՞
- Lilit

- Oct 27, 2024
- 1 min read

Վտանգավոր մետաղների պատճառով Coca-Cola-ի միլիոնավոր շշեր շտապ հանվում են վաճառքից։
Ամենայն հավանականությամբ, մետաղն այնտեղ է հայտնվել Ավստրիայում արտադրության ձախողման պատճառով։ Շշալցման գործընթացում մաղը կոտրվել է, մասնիկները կարող էին մտնել խմիչքի մեջ: Ընկերությունը որոշել է հետ կանչել 28 միլիոն 0,5 լիտրանոց պլաստիկ շշերի ամբողջ խմբաքանակը։
Հետկանչում ներառված են նաև Fanta-ն, Sprite-ը և MezzoMix-ը՝ 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 12-ը պիտանելիության ժամկետներով:




















