Ստեփանակերտում հայ կին է մահացել
- Lilit

- Oct 23, 2024
- 1 min read

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ստեփանակերտի բնակչուհի, ազգությամբ հայ, 1954 թվականին ծնված Վերա Աղասյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ անցկացված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների՝ 70-ամյա կնոջ մահվան անմիջական պատճառը թոքային զարկերակի թրոմբոզի պատճառով առաջացած սուր թոքային-սրտի անբավարարությունն է։




















