top of page

Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին բախվել են «Կամազ»-ն ու մարդատարը

Sep 6, 2024
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զորական-Հաղթանակ M16 ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում, բախվել են «KamAZ» և «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։



Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «KamAZ»-ի վարորդը, ով ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։



Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3635
bottom of page