top of page

413 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է հիվանդանոց, թունավորման գործով հարցաքննվել է ավելի քան 70 վկա. ՌԴ

Sep 4, 2024
1 min read

Ռուսաստանում լոբուց զանգվածային թունավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննվել է ավելի քան 70 վկա, կատարվել է 119 խուզարկություն, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Կատարվել է 119 խուզարկություն և զննում միջադեպի վայրերում, և հարցաքննվել է 73 վկա», - ասվում է գործակալության նյութերում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ամթերքների արտադրություն, պահպանում, փոխադրում կամ իրացում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելը կամ ծառայություններ մատուցելը» հոդվածով (Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ. Ռուսաստանի Դաշնությունն): Գործով ներգրավված են «Local Kitchen» ընկերության ղեկավարները։


Հունիսին, ըստ Առողջապահության նախարարության, 413 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թաթարստանի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Տամբովի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի բժշկական հաստատություններ։ Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներում մնում է 17 մարդ, որից 11-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։

1/3635
bottom of page