top of page

«ԿԳՄՍՆ-ն որոշեց հարամ անել երեխաների տոնը»․ Էլիբեգովա

Jun 1, 2024
1 min read

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Կհիշեք Տավուշի թեմի մանկական «Տա լույս» երգչախումբը, որը Եվրոտեսիլին ելույթ ունեցավ։ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին ելույթ ունեին Գյումրիում այսօր ժամը 14.00-ին։ Մի քանի ամիս պատրաստվում էին։


Ծնողները Տավուշից գալիս էին իրենց երեխաների համերգին, Բագրատ սրբազանն էլ Երևանից էր գալիս իր երեխաներին տեսնելու։


ԿԳՄՍ-ն առավոտյան որոշեց համերգի ժամը փոխել, բեմն ու տեխնիկան հավաքել ու հարամ անել այդ երեխաների պաշտպանության օրվա տոնը։ Աննկարագրելի դյոշ ա իհարկե, բայց լրիվ սպասելի իրենցից։


Երեխաները հիմա ակապելլա ելույթ են ունենում, ծնողները, գյումրեցիները ու շարժման անդամները հաճույքով վայելում են։


Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն ա կարևոր։ Իսկապես լույս են տալիս»։

1/3635
bottom of page