«Նրբություններ կան, ուղիղ եթերում չենք կարող քննարկել». Փաշինյանը՝ Արցախից շիրիմները տեղափոխելու մասին
- 7 days ago
- 1 min read

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արցախցի մի կին դիմեց Արցախում մնացած շիրիմները Հայաստան տեղափոխելու խնդրանքով։
«Ես Արցախում երեք շիրիմ եմ թողել, խնդրում եմ օգնեք տեղափոխել Հայաստան»,– Փաշինյանին դիմեց արցախցի կինը։
«Տեսախցիկների առջեւ եկեք այդ թեմայով չխոսենք, նրբություններ կան, թողեք ձեր կորդինատը իմ օգնականին»,– պատասխանեց Փաշինյանը։




















