top of page

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 8, 2024
  • 1 min read
ree

Երևանում ապրիլի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա։

1/3057
bottom of page