top of page

2-3 երաշխավոր է պետք, որ ունենանք երաշխավորված խաղաղություն․ Նարեկ Կարապետյանը խոսել է Սյունիքի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այս շաբաթ «Մեր ձևով» շարժումը մեկնում է Սյունիք հանդիպելու բնակիչների հետ և ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունեն Սյունիքի մարզի համայնքների համար։

«Սիսիանի տարածաշրջանում կա զարգացած անասնապահություն, պետք է աշխատենք, օրինակ, կաթի սուբսիդիայի վրա, Քաջարանի և Կապանի համար մենք առաջարկում ենք, որ հարկերի մի մասը, որ վճարվում են այդ համայնքներից, մնան այդ համայնքներում, Մեղրին կաշխատի Իրանի հետ, իսկ Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը Հայաստանում»։

Նարեկ Կարապետյանը խոսել նաև TRIPP-ի մասին։

«Տալով ճանապարհ Սյունիքի միջով՝ մեր Կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում։ «Թրամփի ուղու» պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ–ն մասնակցել է, սակայն Թրամփի անունը գրված է որպես վկա։ Մենք պիտի հասնենք նրան, որ ունենանք երաշխավոր։ 2-3 երաշխավոր է պետք, որ ունենանք երաշխավորված խաղաղություն»,-նշել է նա։

1/3034
bottom of page