ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին
- Lilit

- Jun 21
- 1 min read

ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հաստատել է, որ ՀԱՊԿ-ին Երևանի անդամավճարի չվճարման հետ կապված իրավիճակը կարող է դիտարկվել 2025 թ․ դեկտեմբերի 31-ից հետո, սակայն մնում է հարց, թե որն է խնդրի լուծման բանալին։
«Լուծումն, ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունների ձեռքում է», - նշել է դիվանագետը։




















