top of page

Թիկնիզյանի գործակալը խոսել է պաշտպանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա»։

««Լոկոմոտիվը» բանակցություններ է վարում «Ցրվենա Զվեզդայի» հետ՝ Նաիրի տրանսֆերի շուրջ։ Առայժմ ավելացնելու ոչինչ չկա։ Կարծում եմ՝ «Լոկոմոտիվը» շուտով ամեն ինչ պաշտոնապես կհայտարարի»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սերբական ակումբը մոսկովյան թիմին առաջարկել է 1.3 միլիոն եվրո և 700 հազար եվրո՝ որպես բոնուսային վճար։ Սակայն «երկաթուղայինները» մերժել են առաջարկը՝ ցանկանալով անմիջապես ստանալ 2 միլիոն եվրո 26-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց։

bottom of page