Երիտասարդները ոչ միայն լավ տեղեկացված են երկրի անցուդարձին, այլ հստակ, խելամիտ մոտեցումներ ունեն մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ․ Տիգրան Աբրահամյան
- Apr 16, 2025
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Խորհրդարանում հանդիպեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ:
Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ երիտասարդները ոչ միայն լավ տեղեկացված են երկրի անցուդարձին, այլ հստակ, խելամիտ մոտեցումներ ունեն մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Այսպիսի հանդիպումները լավ առիթ են միմյանց տեսակետները շոշափելու և երկուստեք կարևոր եզրահանգումներ անելու համար»:






















