Ֆլորիդայում Օրբանը հանդիպել է Թրամփի հետ եւ աջակցել Սպիտակ տուն վերադառնալու նրա մտադրությանը

Հունգարիայի վարչապեը Վիկտոր Օրբանը աջակցել է Սպիտակ տուն վերադառնալու Դոնալդ Թրամփի մտադրությանը ուրբաթ Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահի հետ հանդիպումից հետո։
Նրանք քննարկել են «Հունգարիայի եւ ԱՄՆ-ի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ներառյալ ուժեղ եւ անվտանգ սահմանների առաջնահերթ կարեւորությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխանության պաշտպանության համար», նշվել է Թրամփի նախընտրական շտաբի հայտարարությունում։
Օրբանը հայտնել է, որ միայն հանրապետականների թեկնածու Թրամփի Սպիտակ տուն վերադարձը կարող է խաղաղություն բերել Ուկրաինայում։
«Մեզ պետք են առաջնորդներ աշխարհում, որոնց հարգում են եւ որոնք կարող են խաղաղություն բերել։ Վերադարձեք եւ խաղաղություն բերեք մեզ, պարոն նախագահ»,- հանդիպումից հետո գրել է Օրբանն Х-ի իր միկրոբլոգում։
Նա նաեւ Ֆեյսբուքի իր էջի տեսահոլովակում հայտնել է, որ Թրամփի նախագահության օրոք 2017-2021թթ. Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում խաղաղություն էր։
Նրա խոսքով, եթե Թրամփը վերընտրվեր 2020թ., այժմ Ուկրաինայում պատերազմ չէր լինի։




















