top of page

Նիդեռլանդներում Վրաստանի դեսպանը հրաժարվել է պաշտոնից՝ ի նշան բողոքի

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2024
  • 1 min read
ree

Նիդեռլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի «Վրացական երազանքի» կառավարության «հակաեվրոպական» քաղաքականության դեմ, հայտնում է վրացական TV Pirveli-ն։

«Ես հավատարմորեն կատարում էի իմ պաշտոնական պարտականությունները, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Այսօր նման հույս այլևս չկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն և հրաժարական եմ տալիս Նիդեռլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ըստ աղբյուրի՝ ասված է դիվանագետի հայտարարության մեջ։

Օրեր առաջ, նմանատիպ պատճառաբանությամբ, պաշտոնից հրաժարվել էր նաև Բուլղարիայում Վրաստանի դեսպանը։

1/3012
bottom of page