top of page

«Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել»․ Սարգիս Խանդանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 15, 2024
  • 1 min read
ree

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, հարգելի լրագրողներ, երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինձ սպասարկող Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:


Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»:


Հիշեցնեք, որ Գ․ Շամշյանի հաղորդմամբ երեկ` մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեում հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։ Դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա եղել է կրակոցի հետք։

1/3058
bottom of page