«Որևէ մեկի վերաբերյալ մենք այդպիսի հայտարարություն չպետք է ունենանք»․ Քրիստինե Վարդանյան
Aug 8
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք:
Անչափահաս երեխաների նկատմամբ ոտնձգություն անելու մեջ կասկածվողների նման բերման ենթարկման կադրեր մենք չտեսանք:
Իրականում ոչ այդ դեպքերով պետք է տեսնեինք, ոչ էլ այս:
Իսկ քննչականի տարածած հաղորդագրության մասով. Հայաստանում որևէ այլ իշխանության դեպքում որևէ մեկի վերաբերյալ մենք այդպիսի հայտարարություն չպետք է ունենանք»։




















