top of page

Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սպառնացել է Կրթության բաժնի պետին

Apr 8, 2024
1 min read

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  խուլիգանություն,  News.am-ին հայտնել են  քննչական կոմիտեից:

Փարաքարի համայնքապետը հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն:

 Քննչական կոմիտեից հայտնել են, որ  իրականացվում է նախաքննություն, ցուցմունք տված անձը համարվել է տուժող:

1/3635
bottom of page