Արյան փորձնական ուսումնասիրությունը կարող է արդյունավետ ախտորոշել հաստ աղիի քաղցկեղը. Journal of Clinical Oncology
- Lilit
- Jan 29
- 1 min read

Արյան փորձարարական հետազոտությունըկարող է արդյունավետ եւ ճշգրիտհայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջինտարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվելէ նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքներըհրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:
Ինչպես տեղեկացրել են գիտնականները աղեստամոքսային տրակտի քաղցկեղի կլինիկական օնկոլոգիայի ամերիկյան ընկերության սիմպոզիումում, որը տեղի է ունեցել 2025թ. Սան Ֆրանցիսկոյում, արյան ուսումնասիրությունը 81 տոկոսով պարզել է հաստ աղիի քաղցկեղը այն մարդկանց մոտ, որոնք տառապում են այդ հիվանդությամբ։ Հետազոտողների խոսքով՝ այն նաեւ պարզել էառողջ մարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղը90 տոկոսով:
Արյան այս հետազոտությունը կարող է օգնելբարելավել հաստ աղիի քաղցկեղի զննմանմակարդակը, նշել է առաջատար հետազոտող,Նյու Յորքի համալսարանի Գրոսմանիբժշկական դպրոցի գաստրոէնտերոլոգ, դոկտոր Աասմա Շաուկաթը:
Ներկայում հաստ աղիի քաղցկեղի սքրինինգիիրավունք ունեցող մարդկանց մոտ 22 տոկոսըերբեւէ չի անցել այդպիսի հետազոտություն, նշել են հետազոտողները: Որոշնահանգներում այս ցուցանիշը գերազանցումէ 40 տոկոսը։
Հաստ աղիի քաղցկեղի սքրինինգի ոսկե ստանդարտը կոլոնոսկոպիան է, սակայն պացիենտները պետք է անցնեն աղիների տհաճ պատրաստման միջով, հետո ենթարկվեն անզգայացման վիրահատության ընթացքում: Կղանքի եւ արյան անալիզները եւս կարող են օգտագործվել հաստ աղիի քաղցկեղը հայտնաբերելու համար, սակայն դրանք, համաձայն գործող ուղեցույցների, պետք է կատարվեն ամեն տարի։