top of page

Լոռու մարզի Սարահարթ գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 15, 2024
  • 1 min read

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում  այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

bottom of page