top of page

«Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին». Գևորգ Ստեփանյան

Mar 6, 2024
1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին։


Երևանի քաղաքապետարանի կայքում իրազեկում է հրապարակվել՝ «Վարդանանք» անունը կրող շարժման կողմից մարտի 8-20-ը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։


Այսպիսով ապացուցվում է, որ հակաեկեղեցական գործողությունները հովանավորվում են ՔՊ-ի կողմից։


Նաև սիմվոլիկ է, որ այս ակցիան նախատեսված է իրականացնել Նիկոլի սիրած տոնական վայրում՝ այն նույն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ նա մարտի 1 հրահրեց, 10 զոհի պատճառ դառավ ու ծլկեց դեպքի վայրից, հետո դա շահարկելով՝ եկավ իշխանության։


Հիշեցնեմ, որ սրանք նման մի հակաեկեղեցական ակցիա էին ուզում անցկացնել Էջմիածնում, բայց հանրային լայն ընդվզման արդյունքում վախեցան ու հետ կանգնեցին իրենց մտադրությունից»։

1/3635
bottom of page