top of page

Սյունիքում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 23, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիք գյուղից դեպի Խոտանան տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, «Mazda», և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

1/3012
bottom of page