top of page

Լիբանանում նոր պայթյունների վախից սկսել են անջատել հեռախոսները

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20, 2024
  • 1 min read

Լիբանանի բնակիչները պայթյունների երկրորդ ալիքից հետո անջատում են հեռախոսներն ու այլ սարքերը՝ վախենալով նոր պայթյուններից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։



Ըստ հրատարակության՝ լիբանանցիներն անջատել են նաեւ ինվերտորներն ու արեւային մարտկոցները։ Այժմ երկրի բնակիչները կասկածում են նույնիսկ մանկական մոնիտորներին, հեռուստացույցներին և նոթբուքերին։



Ինչպես նշում է թերթը, փեյջերների պայթյունները լիբանանցիների առօրյան վերածեցին «խուճապի և բռնության տեսարանների»։ Այս հարձակումները լրջորեն խաթարել են առողջապահական համակարգը՝ հիվանդանոցները լցված են տուժածներով:



Միաժամանակ, հրապարակումը պարզաբանում է, որ Իսրայելն ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է հատկացնում շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ պատերազմին՝ Գազայի հատվածի հակամարտությունից իր ուշադրությունը տեղափոխելով այս ուղղությամբ։ Ավելի վաղ, ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը 15 տարի ծրագրում էր լիբանանյան տարածքում փեյջերների պայթեցման գործողություն:

bottom of page