top of page

Հարկերը հավաքագրվում են նաև նրա համար, որ ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա. Փաշինյան

Aug 15, 2024
1 min read

Սա հերթական դեպքն է, երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է, կառավարության նիստի ժամանակ, խոսելով Տավուշի և Լոռու մարզերում տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չգիտեմ, թե այս աջակցություն ստացող տնտեսվարողներից քանիսը իրեն տրամադրվող աջակցությունն արդարացի կհամարի, սակայն մենք դա որոշում ենք հարկեր վճարելու հետ: Այսինքն՝ ինչքան շատ հարկ է վճարել, այդքան շատ աջակցություն կստանա: Հարկերը հավաքագրվում են նրա համար, որ, իհարկե, Աստված չանի, որ նման ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա:  Իհարկե, մենք երբեք այն մոտեցմամբ չենք շարժվել, որ մեր ընդունած ծրագրերն ու որոշումներն իդեալական են, իհարկե, կլինեն արձագանքներ, որոնք կդիտարկենք և ծրագրերի ընթացքը կլավարկենք: Չեմ կարող ասել, որ մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան՝ այդ ամենը հաշվառելու և տեղում հասկանալու: Հնարավորինս արագ պետք է այս աջակցությունը տեղ հասցնենք»,-նշեց նա:

1/3635
bottom of page