top of page

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար. պետդեպ

Jul 3, 2024
1 min read

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի և  Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև շարունակվող քննարկումներն առաջնահերթություն են պետդեպարտամենտի համար․ «Հարավային Կովկասում հարցի համատեքստում դա առաջնահերթություն է մեզ համար։ Մենք կշարունակենք աշխատել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ», - ասել է նա։ Պետքարտուղարությունից հրաժարվել են խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգի մասին։

1/3635
bottom of page