Եվրո-2024․ Հունիսի 17-ի հանդիպումների ժամանակացույցը
Այսօր՝ հունիսի 17-ին, կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության չորրորդ խաղային օրը, որը կներառի երեք հանդիպում։
Նախ խաղադաշտ դուրս կգան E խումբը ներկայացնող Ռումինիայի և Ուկրաինայի հավաքականները, իսկ երեկոյան կկայանան երկու հանդիպումներ։ E խմբի երկրորդ խաղում Բելգիան կհանդիպի Սլովակիայի հետ, իսկ ավելի ուշ կկայան D խմբի Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականների խաղը։
Եվրո 2024-ի խաղացանկը հունիսի 17-ին.
Ռումինիա — Ուկրաինա. 17:00.Բելգիա — Սլովակիա. 20:00.Ավստրիա — Ֆրանսիա. 23:00