Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով
May 11, 2024
1 min read

Հոլանդիայի ներկայացուցիչ Յոսթ Քլայնը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլից՝ առեղծվածային միջադեպի պատճառով։ Մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), հայտարարել է, որ հետաքննում է Քլայնի հետ կապված միջադեպը։ Սակայն առայժմ EBU-ն լռում է կատարվածի մասին։
Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել է, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Քլայնը հնարավոր է՝ կոնֆլիկտի մեջ է մտել մրցույթի մասնակիցներից մեկի հետ։
Այսօր երեկոյան Նիդեռլանդների բացակայության պատճառով պրոֆեսիոնալ ժյուրին կգնահատի Յոստ Քլայնի ավելի վաղ կատարած ելույթը։ Խոսքը երկրորդ կիսաեզրափակիչում նրա ելույթի մասին է։




















