top of page

Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան

  • 5 hours ago
  • 1 min read

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանն իր սոցիալական էջերում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ։

Ինչպես տեսանյութում է երևում՝ Արոնյանի ու Արմեն Պողոսյանի  շախմատային խաղն ուղեկցվում է ռոյալ բրենդիի՝ Jardins d’Arménie-ի համտեսով ու քննարկումներով։

Տեսանյութն ուղեկցող գրառման մեջ Արոնյանը նշում է. «Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտության աղբյուրը, և այս բրենդի հետ ես ունեմ նույն պատվի զգացումը։ Ինձ համար շատ հաճելի է, երբ Jardins d’Arménie բրենդը հիշատակվում է իմ անվան կողքին: Այն ինձ համար իմ երկրի, մեր ազգի, Արարատյան հարթավայրի գեղեցկությունն է մարմնավորում: Ուրախ եմ լինել այս ճանապարհի ու լյուքս բրենդի մի մասը, որը լավագույնս արտացոլում է մեր ժառանգությունը և հայկական ստեղծագործ վարպետությունը ներկայացնում աշխարհին»։

Թեև Արոնյանը հրապարակման մեջ պաշտոնական հայտարարություն չի արել, շատերի համար այն արդեն հուշում է հնարավոր համագործակցության մասին,որ շախմատի լեգենդը,  Jardins d’Arménie բրենդիի բրենդ ամբասադոր է ներկայանում։

Ամբողջական հոլովակը՝ ստորև։

Jardins d'Arménie-ն  միջազգային շուկայում հայտնվել է բոլորովին վերջերս՝ վաճառքի մեկնարկը տալով  Մոնակոյում իշխան Ալբերտ 2-րդի ու այլ բարձրաստիճան հյուրերի  մասնակցությամբ։ Բոլորովին վերջերս էլ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում  Opéra Garnier-ում ներկայացված է եղել   հայկական THE MUSE, powered by Jardins d’Arménie հավաքածուի  ցուցադրության ընթացքում: Jardins d’Arménie-ն ներկայացել է  որպես ստեղծագործական մուսա THE MUSE-ի համար:

1/3253
bottom of page