Հայաստանում 2025 թ․-ին արդյունաբերական արտադրության ծավալի աճն ավելի փոքր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում
- Feb 22
- 1 min read

2025 թվականին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 1,6%-ով՝ 2024 թվականի մակարդակի համեմատ։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Աճ գրանցվել է գրեթե բոլոր երկրներում․ Ղրղզստանում՝ 10,6%, Ղազախստանում՝ 7,5%, Հայաստանում՝ 0,5% և Ռուսաստանում՝ 1,3%։
Միաժամանակ, վերամշակող արդյունաբերության արտադրության ծավալը ավելացել է 3,4%-ով։




















