top of page

Միքայել Սրբազանը հետվիրահատական փուլում է, հնարավոր է վիրահատական նոր միջամտություն. Պաշտպան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբն այսօր հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին:

Զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այս պահին Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում, պետք է ենթարկվի լրացուցիչ հետազոտությունների՝ առողջական մյուս խնդրի հետ կապված։



«Նոր վիրահատությո՞ւն կլինի, թե՞ այն կհետաձգվի ու բուժումներ կնշանակեն՝ այդ հարցին բժիշկները պետք է պատասխանեն»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։



Ինչ վերաբերում է դատական հաջորդ նիստին, փաստաբանն ասաց, որ նոր օրվա մասին ծանուցում դեռ չունեն։



Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել էր։ Մի շարք հետազոտություններից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Սրբազանը ենթարկվել էր վիրահատության։

1/3117
bottom of page