top of page

«Ալ-Նասրը» պարտվեց «Ալ-Կադիսիային»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 9
  • 1 min read

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» Էր Ռիադում ընդունեց «Ալ-Կադիսիային» և զիջեց 1։2 հաշվով։

Տանտերերի կազմում միակ գնդակը հանդիպման վերջնամասում 11-մետրանոց հարվածով խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա 40-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 958-րդ գոլն էր (816-ը՝ ակումբային մակարդակում, 142-ը՝ հավաքականում)։

Այս պարտությունից հետո «Ալ-Նասրը» (31 միավոր) շարունակում է մնալ առանց հաղթանակների արդեն 3 տուր անընդմեջ և առաջատար «Ալ-Հիլալից» հետ է մնում 4 միավորով։

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավորած «Ալ-Կադիսիան» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և 27 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։

1/3117
bottom of page