Մինչև 2020 թվականը մենք հպարտությամբ էինք գալիս Եռաբլուր, հիմա գալիս ենք ներողություն խնդրելու․ Քրիստինե Վարդանյան
- Lilit

- Dec 31, 2025
- 1 min read

Մինչև 2020 թիվը և վերջին տարիները զգացողությունները տարբեր են։ Մեզ մոտ ավանդույթ է մինչև ընտանիքներով կհավաքվեինք, գայինք և շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ում շնորհիվ այս տոնը ունենք։ Այս մասին Եռաբլուրում News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մինչև 2020 թվականը մենք հպարտությամբ էինք գալիս և իսկապես շնորհակալություն էինք հայտնում, հիմա գալիս ենք ներողություն խնդրելու, գալիս ենք ասելու, որ չստացվեց այն, ինչը մարդիկ կյանքի գնով ձեռք բերեցին՝ պահել, այլ հակառակը, կորուստների շղթան շարունակվում է։ Բայց դրանից զոհողությունը չի նսեմանում,- նշել է նա։
«Հիմա այն, ինչ ունենք, պարտավոր ենք պահել, որպեսզի մի օր հետ բերենք այն, ինչ կորցրել ենք»,- ավելացրել է պատգամավորը։




















