top of page

Ալիևին սպասում են Պետերբուրգում․ ՌԴ ԱԳՆ

  • Dec 21, 2025
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, և ընթանում են նրա Ռուսաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝ ռուսական կողմը սպասում է Ալիևի մասնակցությանը և և ռուսական կողմը պատրաստվում է գագաթնաժողովին նախատեսված ձևաչափով։



Հավելենք՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 21–22-ին։ Միջոցառմանը, ինչպես նախորդ տարիներին, ակնկալվում է անդամ երկրների ղեկավարների մասնակցությունը՝ ընթացիկ տարածաշրջանային և համագործակցության հարցերի քննարկման նպատակով։

1/3235
bottom of page